«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Անվասայլակին նստած հոնկոնգցին մագլցել է երկնաքերն ի վեր բարեգործական նպատակով գումար հավաքելու համար (տեսանյութ)

18/01/2021

Նախկին լեռնագնացը, որը դժբախտ պատահարից հետո հաշմանդամ է դարձել, անվասայլակով մագլցել է Հոնկոնգի երկնաքերերից մեկը՝ բարեգործություն անելու նպատակով:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, Լաի Չի-Վաի անունով տղամարդը ճոպանի օգնությամբ բարձրացել է 250 մետր Nina Towers ապակեպատ աշտարակի բարձրությամբ: Բարեգործական ակցիայի շրջանակներում նրան հաջողվել է 5,2 մլն հոնկոնգյան դոլար հավաքել ողնուղեղի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդների համար:

Տղամարդը հաշմանդամ է դարձել 10 տարի առաջ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Մինչ այդ նա լեռնագնաց է եղել, եղել է Ասիայի ժայռամագլցման չեմպիոնը և 8-րդն աշխարհում: