«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայ-ադրբեջանական 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի երկխոսության արդյունքում չի կարող փոխվել, պրոցես պետք է լինի. Փաշինյան

27/11/2025

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այդ թվում՝ երկխոսության բացակայությունն է պատճառը, որ հայաստանցիները տեսնում են, որ Ադրբեջանի իշխանությունների խոսույթում բան չի փոխվում, իսկ ադրբեջանցիները տեսնում են, որ հայաստանցիների խոսույթում բան չի փոխվում։

Կառավարության նիստից հետո՝ անդրադառնալով ՀՀ-ից մի խումբ «քաղհասարակության» ներկայացուցիչների այցին Բաքու՝  Փաշինյանն ասաց, որ երկխոսությունը հենց նրա համար է, որ խոսույթում բան փոխվի։ «Իսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի երկխոսության արդյունքում չի կարող փոխվել։ Այսինքն, մենք ուզո՞ւմ ենք որ փոխվի, թե՞ չենք ուզում։ Պրոցես պետք է լինի, որ բան փոխվի»,-ասաց նա։