«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողանը խոսել է Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի մասին

22/09/2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում կատարած այցը ամփոփել է լրագրողների հետ զրույցով։ Այս մասին հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը։ 

Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Նա անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին ու պատասխանել հարցին՝ «արդյոք այդ այցը կարող է հարված հասցնել Հարավային Կովկասում Ղարաբաղյան պատերազմից հետո ձեռք բերված խաղաղությանը» ու նշել, որ «Փելոսիի այցը Կովկասում տեղի ունեցող զարգացումներին հարվածելու ուժ չունի»։ 

«Վստահ եմ, որ որոշ դեպքերում էլ դա մտահոգություն է առաջացրել։ Չափազանցնելու կարիք էլ չկա։ Հիմա մենք էլ ենք որոշ պատրաստություններ տեսնում․ այստեղից գնալուց հետո համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասել է նա։