«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Ներկայացրինք մեր պահանջը. ասացին՝ կզեկուցեն». ՀՊՏՀ անձնակազմի անդամ

22/09/2020

«Դիմումների ընդունման վարչության պատասխանատուի հետ ներկայացրեցինք մեր պահանջը, մեզ ասացին, որ հարցը կզեկուցեն պարոն վարչապետին»,- դուրս գալով կառավարության շենքից, լրագրողներին ասացին ՀՊՏՀ անձնակազմի ներկայացուցիչները, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ:

«Մեր հիմնական պահանջը կապ չունի Դիանա Գալոյանի հետ, մեր պահանջն այն է, որ ՀՊՏՀ խորհրդի անդամների (որը հաստատվել է ՀՀ վարչապետի որոշմամբ) 2/3-րդի կողմից ընտրված ռեկտորը Կառավարության որոշմամբ հաստատվի այդ պաշտոնին»: