ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 142 հազարից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 142 հազարից: «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝մահացածների թիվն անցել է 439 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 253 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 183 հազար 126հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 118 հազար 321 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում էԲրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 891 հազար 556-ի, մահերինը՝ 44հազար 118-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբկորոնավիրուսով վարակվել է 545 հազար 458 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7հազար 284-ը: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվելՀնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 344 հազար 527-ի, մահերինը՝ 9հազար 924-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 296հազար 857 է: Մահացածների թիվը կազմում է 41 հազար 736: Մահացության ցուցանիշով ՄեծԲրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Քիչ տարբերությամբ հաջորդում էԻսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 291 հազար 189 է: Մահացության ցուցանիշըկազմում է 27 հազար 136: Հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսովվարակվածների ընդհանուր թիվը կազմում է 237 հազար 290, մահերինը՝ 34 հազար 371:Իտալիային հաջորդում է Պերուն, որն առանձնանում է 232 հազար 992 ընդհանուր, 6 հազար860 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Իրանն է, որը շրջանցել է Գերմանիային: Իրանումհաստատված դեպքերի ընդհանուր թիվը 192 հազար 439 է, մահերինը՝ 9 հազար 065:

Տասնյակը եզրափակում է Գերմանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասնում է 188հազար 044 է, մահերի թիվը կազմում է 8 հազար 885: Գերմանիային հաջորդում է Թուրքիան,որտեղ վարակվածների թիվը 179 հազար 831 է, մահերինը՝ 4 հազար 825:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 19-րդ տեղում: Հաստատված ընդհանուրդեպքերի թիվն ավելացել է 40-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվըդարձել է 83 հազար 221, որից ապաքինվել է 78 հազար 377-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 879-ի: Վարակի բռնկումից ի վերՎրաստանում մահացել է 14 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 132հազար 048 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 80հազար 876, մահերինը՝ 76: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 46 հազար 289հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 1672 մարդ: ԱՄԷ-ում վարակվածներիընդհանուր թիվը 42 հազար 636 է, մահացածներինը՝ 291: Քուվեյթում վարակվածների թիվը հասելէ 36 հազար 958-ի, մահացածներինը՝ 303-ի: Իրաքում գրանցվել 21 հազար 315վարակվածության, 652՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1464 վարակի հաստատված դեպք:Մահացության ցուցանիշը կազմում է 32: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 177-ի: Մահացելէ 6 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրածերկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Աղբյուրը` Armenpress

Կայքը` Generalnews.am