
ԵԽԽՎ-ն անընդունելի է համարում ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի վերաբերյալ ԶՈւ ԳՇ հայտարարությունը
ԵԽԽՎ-ն խիստ մտահոգված է Հայաստանի վերջին զարգացումներից և անընդունելի է համարում Գլխավոր շտաբի հայտարարությունը: Այս մասին ասվում է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Քիմմո Կիլյունենի հայտարարության մեջ:
«Մենք կարծում ենք, որ երեկ Զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հայտարարությունը, որում պահանջվում էր ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության հրաժարականը, անընդունելի է»,- ասվում է հայտարարության մեջ:
Համազեկուցողները կոչ են անում բոլոր քաղաքական դերակատարներին լիարժեք հարգանք դրսևորել ժողովրդավարական սկզբունքների և Հայաստանի սահմանադրության նկատմամբ և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը անհապաղ թուլացնելու լարվածությունը:
«Հայաստանն անցնում է իր նորագույն պատմության շատ բարդ փուլով և, առավել քան երբևէ, կարիք ունի հանդարտության, զսպվածության, խելամտության, ժողովրդավարական սկզբունքների անվարան աջակցության բոլոր շահագրգիռ ուժերի կողմից՝ հանուն ծառացած քաղաքական ճգնաժամի լուծման»,- ասվում է հայտարարության մեջ:
Առաջարկվող Նորություններ

Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում...
2021-04-15 19
Փաշինյանը ծրագրավորված քանդեց այն ա...
2021-04-15 35
Ադրբեջանի հայատյաց քաղաքականություն...
2021-04-15 27
Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալեքսան...
2021-04-15 70
Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պ...
2021-04-15 20
ՀՀ կառավարությունն աղմկում է և արդյ...
2021-04-15 19
Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հա...
2021-04-15 29
Պարտությունը ձերն է, բայց զոհերը մե...
2021-04-15 32
2020թ-ին հույսը մեռավ». Մխիթար Հայր...
2021-04-15 14