«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կորոնավիրուսային վարակի նոր ռեկորդ Ֆրանսիայում

19/09/2020

Ֆրանսիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման նոր ռեկորդ: Եվրոպական այս երկրում կա 13215 վարակված՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

Նախօրեին գրանցվել էր վարակման 10593 նոր դեպք:

Համավարակի սկզբից մինչև այսօր Ֆրանսիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 428 հազար: Մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 123 մարդ, մահացության ընդհանուր թիվը կազմում է 31249:

Վերջին մեկ շաբաթում հոսպիտալացվել է 3626 մարդ, որոնցից 571-ը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: