«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանում Հունաստանի դեսպանատան աշխատակիցների կյանքը վտանգված է

20/10/2020

Ադրբեջանում Հունաստանի դեսպանատան աշխատակիցներն առերեսվում են անվտանգության լուրջ խնդիրների: Հունական առաքելությունը վտանգված է՝ գրում է Greek City Times-ը:

Հունաստանի դեսպանատան աշխատակազմի անդամները բողոքում են Բաքվում տեղի ունեցած միջադեպերից, որոնք լրջորեն սպառնում են իրենց անվտանգությանը:

Հույն աշխատակիցները գտնվում են խիստ վերահսկողության տակ, քանի որ Ադրբեջանում միջազգային աջակցության լուրջ խնդիր կա:

Իրավիճակը սրվել է Ադրբեջանից Հունաստանի դեսպան Կոնստանտինոս Պիպերիգոսին հետ կանչելուց հետո, երբ վերջինը դեռևս նոր էր ստանձնել պաշտոնը:

Հույն դեսպանին իր հավատարմագրերը հանձնելու արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահը թուրքամետ և հակահունական հայտարարությամբ էր հանդես եկել:

«Ես հայտարարում եմ, և դա բոլորովին գաղտնի չէ՝ Թուրքիան ոչ միայն մեր բարեկամն ու գործընկերն է, այլև՝ մեզ համար եղբայրական երկիր: Առանց վարանելու մենք Թուրքիային աջակցում ենք և կաջակցենք ցանկացած դեպքում: Մենք աջակցում ենք նրանց ցանկացած՝ այդ թվում միջերկրածովյան արևելքի հարցում»,- ասել էր Ադրբեջանի նախագահը: