ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կգա՞ արդյոք իշխանության Ռոբերտ Քոչարյանը
20/05/2025
Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չունեն իշխանության գալու որևէ հնարավորություն։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ նրանք չեն համախմբվում որպես միասնական ընդդիմություն։ Ավելին, նրանք պայքարում են միմյանց դեմ, իսկ թե ո՞րն է պատճառը, ցավոք, մենք չենք կարող իմանալ շատ հարցերի պատասխաններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ նախաձեռնությունը ևս որևէ արդյունքի չի ունենա հենց ընդդիմության պառակտվածության պատճառով։
«Զորավար Սեպուհ» վերլուծական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Վահե Պողոսյանը քննարկել են ՀՀ ներքաղաքական հիմնախնդիրները։