«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպանված վարձկանների թիվը հասել է 250-ի. Թուրքիան ջանքեր է գործադրում նոր վարձկանների հավաքագրման համար

07/11/2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպանված թուրքամետ սիրիացի վարձկանների ավելի ու ավելի շատ դիեր են տեղափոխում Սիրիա: Վերջին տվյալների համաձայն՝ նրանց թիվը հասնում է 250-ի՝ փոխանցում է syriahr.com կայքը:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը վերջին ժամերին փաստագրել է առնվազն 10 վարձկանի մահ: Ընդհանուր 250 սպանվածներից 195-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մինչդեռ մնացածների դիերը դեռևս մնում են Ադրբեջանում:

Պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանների թիվը հասնում է 2580-ի, որոնցից 342-ը հրաժարվել են վճարներից ու վերադարձել տուն:

Հարկ է նշել, որ Թուրքիայից մեծ ջանքեր են պահանջվում նորանոր վարձկանների հավաքագրելու և հակամարտության գոտի ուղարկելու համար, քանի որ մեծ թվով գրոհայիններ հրաժարվում են կռվել Ադրբեջանի կողմից՝ ելնելով «կրոնական» գործոնից ու վարձկանների շրջանում ծանր կորուստներից:

Որոշ վարձկաններ նույնիսկ տեղյակ չեն, որ ադրբեջանցի զինվորականները պատկանում են շիա մուսուլմանական համայնքին, և դրա մասին իրազեկվելուց հետո վերադառնում են Սիրիա: