«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստ Է գումարում ահաբեկչությունների ֆոնին

29/10/2020

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին կկայանա Ֆրանսիայի Ազգային պաշտպանության խորհրդի արտահերթ նիստը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած մի շաք հարձակումների ֆոնին: Այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովում (երկրի խորհրդարանի ստորին պալատում), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանրապետության տարածքում դաժան հարձակումների կապակցությամբ նախագահը վաղն առավոտյան Ազգային պաշտպանության խորհուրդ Է գումարում»,- հայտարարել Է նա:

Կառավարության ղեկավարը հավելել Է, որ ներկա իրավիճակում իշխանությունները կուժեղացնեն անվտանգության միջոցները երկրի ամբողջ տարածքում: Հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան դանակով զինված մարդը հարձակվել Է ծխականների վրա Նիսի կենտրոնի Նոտր Դամ եկեղեցում: Վերջին տվյալներով՝ գրոհի հետեւանքով զոհվել Է երեք մարդ, հարձակվողը ձերբակալված Է:

Պատահարի հետաքննությանը միացել Է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունը: Նիսում հարձակումից երկու ժամ անց մի այլ չարագործ Ավինյոն քաղաքի փողոցներում դանակով սպառնացել Է անցորդներին եւ գնդակահարվել ոստիկանական պարեկախմբի վրա հարձակվելու փորձ անելիս: Բացի դրանից, հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում տեղացի բնակիչը դանակով հարձակվել Է Ֆրանսիայի հյուպատոսության պահապան զինվորի վրա, ոստիկանությունը չարագործին ձերբակալել Է հանցագործության վայրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: