«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իլհամ Ալիևը սովորական սադրիչ է. Էդմոն Մարուքյան

21/09/2020

Ունենք ուժեղ բանակ, տարածաշրջանի ամենահզոր բանակը եւ երազանք ունենք՝ ունենալ քաղաքական առողջ համակարգ, պետական ինստիտուտները զարգացած լինեն, որի արդյունքում մարդը կլինի կենտրոնական, բարձրագույն արժեք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել՝ Մարուքյանն արձագանքեց. «Ինքը սովորական սադրիչ է, սադրում է, որին մենք չպետք է տրվենք։ Ամեն մի հայտարարությունից առաջ եւ հետո պետք է ամրացնենք առաջնագիծը, ձեռքբերենք  նոր սպառազինություն, որ ցանկացած ոտնձգություն ուղղակի ջախջախիչ հարվածի արժանանա»։

Հարցին՝ արդյոք պատերազմի վտանգ կա՞, Մարուքյանն ասաց, որ Հայաստանի անկախության հռչակումից մինչեւ այսօր կա պատերազմի վտանգ. «Մենք գտնվում ենք ոչ բարեկամական տարածաշրջանում եւ անդադար ունենք պատերազմի վտանգ»։