
Նոր աշխատություն Իսրայել Օրու մասին
Լույս է տեսել պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, <<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար Աշոտ Ներսիսյանի <<Իսրայել Օրու <<Պֆալցյան>> և Մոսկովյան>> ծրագրերի քննական վերլուծություն աշխատությունը։ Հատկապես խորհրդահայ շրջանի պատմագրությունը շատ է անդրադարձել նշանավոր այս գորշչի կյանքին և գործունեությանը և հաճախ ընկել է ծայրահեղությունների գիրկը։ Աշոտ Ներսիսյանն Օրու գործուներությանն անդրադարձել է յուրովի, լուրջ հաշվեկշռի ենթարկելով նրա գործունեության օգտակարության և ծրագրերի արդյունավետության հարցը։
Աշխատության մեջ վերլուծության են ենթարկվել Իսրայել Օրու Հայաստանի ազատագրման ձգտումները՝ նրա գործունեության առաջին և երկրորդ փուլերում, երբ նա հայերի ազատագրության հույսը կապում էր Եվրոպական տերությունների և ապա՝ Ցարական Ռուսաստանի հետ: Փաստերի համադրական քնննությամբ այնտեղ փորձ է արված ապացուցելու, որ Իսրայել Օրու «Պֆալցյան» և «Մոսկովյան» ծրագրերը ամբողջությամբ հետևանք էին քաղաքական ռոմանտիզմի, որովհետև նա ցանկալին շփոթում էր իրականի հետ: Այնտեղ համակողմանիորեն վեր են հանված, Իսրայել Օրու քաղաքական հայեցակետերը Հայաստանի ազատագրման վերաբերյալ և նրա ծրագրերի ձախողման պատճառները։
Աշխատությւոնը կարևոր է ներկա աշխարհաքաղքական իրադարձությունների ճիշտ ընկալման տեսանկյունից։
Այն կարելի է ձեռք բերել << Զորավար սեպուհ>> վերլուծական կենտրոնում(հասցե՝ Երևան, Երվանդ Քոչար փողոց, 8/8)։
Վահե Պողոսյան, քաղաքագիտության թեկնածու, <<Զորավար Սեպուհ>> պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի ավագ գիտաշախատող։