«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան մարտի դաշտում նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը. Զելենսկի

02/10/2022

Մարտի դաշտում Ուկրաինան նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը և շոշափելի արդյունքների է հասնում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա նշել է, որ Դոնեցկի Յամպոլ բնակավայրն անցել է ուկրաինական ուժերի վերահսկողության տակ:

՛՛Նշանակալի առաջընթաց կա երկրի արևելքում: Դոնեցկի Լիման քաղաքում էլ հաջողություններ ունենք՛՛, -մանրամասներ է հայտնել Ուկրաինայի նախագահը:

Ըստ ուկրաինական կողմի տվյալների՝ Լիմանի հարակից հինգ բնակավայր այժմ նույնպես գտնվում է Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ։