«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Թուրքիայի 42 նահանգի հանրային վայրերում դիմակ կրելը կրկին պարտադիր է դարձել

17/06/2020

Թուրքիայի 81 նահանգից 42-ի հանրային վայրերում պաշտպանիչ դիմակ կրելը կրկին պարտադիր է դարձել: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի թվիթերյան էջից:

«Մեր նահանգային համաճարակաբանական կառույցները շարունակում են կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված քայլեր իրականացնել` հատկապես այն քաղաքներում, որտեղ վարակակիրների աճ է նկատվում: Այդ քայլերի շրջանակում որոշվել է, որ 42 նահանգների հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր կլինի»,-գրել է երկրի առողջապահության նախարարը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հունիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում մտցված սահմանափակումների մեծ մասը վերացնելու մասին, ինչից հետո երկրում վարակման դեպքերի աճ է գրանցվել:

Թուրքիայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 181 298 դեպք, վարակման հետևանքով մահացել է 4842 մարդ:

Աղբյուրը՝ Tert.am

Կայքը՝ Generalnews.am