«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությանը

16/10/2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում զոհված զինծառայող, շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին:

Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի:

Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի»,- գրել է Փաշինյանը: