«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՈՒՀ-երի միացմամբ կրթության որակ չի բարձրանում. որոշման տակ թաքնված ինտրիգներ կան

21/10/2022

Բրյուսովի, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի և մանկավարժական համալսարանների միավորման դեմ ընդվզումը ունի մի քանի պատճառ: Հիմնականը, թերևս հնարավոր վարչական փոփոխություններն են. մարդիկ չեն ուզում զրկվել իրենց ունեցած լծակներից: Դժգոհության հաջորդ պատճառը որոշման չհիմնավորված լինելը և այն ծածուկ պահելն էր:
Մինչև դրան գնալը պետք է հիմնավոր պարզաբանվեր՝ ի՞նչ է տալու այդ միացումը կրթությանը:
Ճիշտ է, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ դա պետք է նպաստի նաև կրթական որակին, բայց թե ինչպես, այդպես էլ չհասկացանք: Մեկ այլ բարեփոխման համաձայն էլ ԲՈՒՀ-երը տեղափոխում ենք մարզեր:
Այս դեպքում լուրջ խնդիր ենք ունենալու ուսանողների տեղաշարժի հետ կապված: Այլ հարց է, եթե ուսանողների գերակշիռ մասը չլքի ուսանողական տարածքը և ապրի ուսանողների համար հատկացված կեցավայրում:
Արդյոք մեր կառավարությունը ի զորու է կառուցելու այնպիսի համալիրներ, որտեղ կլինեն համալսարաններ և հանրակացարաններ, դասախոսների համար հյուրատներ:
Կրթության ոլորտի ամենաքննարկվող հարցերի մասին է խոսել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը: