«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում աջակցելու պատրաստակամության մասին

27/05/2024

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում աջակցելու պատրաստակամության մասին:

«Հայաստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել հեղեղումների և սելավների հետևանքների վերացման գործում։

102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման ուղղությամբ։

Հայկական կողմի խնդրանքով ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կուղարկվեն աղետի շրջաններ»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։