«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի ԱԳՆ-ի արձագանքը՝ Կարմիր Շուկայի՝ ադրբեջանցիների հետ համատեղ վերահսկողության մասին

02/03/2021

Mediaport տելեգրամյան ալիքն այսօր տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ադրբեջանցիները Արցախի Կարմիր Շուկայի հատվածում պահանջում են համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով 30 հայ ռազմագերու հետ վերադարձնել:

Տելեգրամյան ալիքը հաղորդում էր նաև, որ այդպիսով Մարտունու շրջանն ամբողջապես մնալու էր թշնամիների հսկողության տակ: հաղորդվում էր նաև, որ այս առաջարկին համաձայնություն են տվել Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, իսկ ՀՀ ԱԱԾ տնօրեն Աբազյանն անձամբ է վարում բանակցությունները:

ArmDaily.am-ին Արցախի Արտաքին Գործերի նախարարության մամուլի բաժնից տեղեկացրին, որ լուրը ապատեղեկատվություն է և այնքան անհեթեթ, որ նույնիսկ չեն ուզում մեկնաբանել:

Հայկա Ալոյան