«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

28/01/2022

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի  և Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիյանի միջև, հաղորդում է Turan.az-ը: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների «տարբեր ասպեկտների» զարգացումից, մասնավորապես Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի՝ Ադրբեջան և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իրան կատարած այցերի և ձեռք բերած պայմանավորվածությունների վերաբերյալ: Նշել են, որ համատեղ նախագծերի իրականացումը դրական ազդեցություն կունենան երկկողմ կապերի զարգացման գործում: