«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բուլղարիան ապօրինի ներգաղթյալների հոսքի պատճառով Թուրքիայի հետ ցամաքային սահմանի երկայնքով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել

24/09/2022

Բուլղարիան Թուրքիայից զանգվածաբար ներթափանցող ապօրինի ներգաղթյալների հոսքով պայմանավորված աննախադեպ ծանր իրադրության պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել այդ երկրի հետ ցամաքային սահմանի երկայնքով, տեղեկացնում է Euronews-ը։

Նշվում է, որ 200 կիլոմետրանոց սահմանի երկայնքով փշալարերով պարիսպ է կառուցվել, սակայն դա չի կանգնեցնում ապօրինի ներգաղթյալներին։

Ըստ Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալների՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում սահմանը փորձել է հատել 104 հազար մարդ՝ 3,5 անգամ ավելի, քան անցած ամբողջ տարվա ընթացքում: