«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանում՝ ՌԴ համայնքի մշակութային կենտրոնի փակման լուրերի մասին

01/07/2025

Ադրբեջանի ռուսական համայնքի մշակութային կենտրոնի փակման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդում է APA Economics ադրբեջանական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Տեղեկատվության համաձայն՝ Ռուսական համայնքի մշակութային կենտրոնը շարունակում է իր գործունեությունը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ  «Այն ամենը, ինչ տեղի է ունենում, կապված է իրավապահ մարմինների աշխատանքի հետ, և դա չի կարող և չպետք է նման արձագանքի առիթ հանդիսանա»։ 

Հիշեցնենք՝ Եկատերինբուրգում ադրբեջանցի եղբայրներ էին ձերբակալվել, որոնցից մեկը տեղում մահացել էր։ Ներկա պահին լայնածավալ խուզարկությունները դեռ շարունակվում են:

https://auroranews.am/