«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը ողջունում է Թուրքիային մարդասիրական օգնություն տրամադրելուց հրաժարվելու իշխանությունների որոշումը

01/02/2023

Իրանը հրաժարվել է ընդունել թուրքական Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։

Իրանում ողջունել են իր ղեկավարության նման որոշումը։ Մասնավորապես, քաղաքագետ Էհսան Մովահեդյանը, Թուրքիայի առաջարկը սադրանք անվանելով, իր Twitter-ում  գրել է.

«Լավ արեց (Իրան - խմբ.): Նախկինում պանթուրքիստներին աջակցող առևտրականների, հետազոտողների, արվեստագետների և լրտեսների տեսքով շատերն ուղարկվեցին Իրան և որոշ էթնիկ խմբերի հրահրելով և ցանցեր ստեղծելով, նրանք փորձեցին պայթուցիկ թակարդներ ստեղծել ամբողջ երկրում, հարմար պահին օգտագործելու համար: Սա սադրանք է, ոչ թե օգնություն»,- ասել է Մովահեդյանը: