Իրանի նորընտիր նախագահն ուղերձ է հղել Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահին ուղղված նամակում Իրանի ժողովրդի ընտրած նախագահ Մասուդ Փեզեշքիանին հայտարարել է, որ ամենայն հզորությամբ շարունակվելու է Դիմադրության նկատմամբ աջակցությունը։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահն Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքյանի հաղթանակից հետո հղած ուղերձում շնորհավորելով Մասուդ Փեզեշքյանին ընդգծել է.- «Մենք ձեր կողքին ենք և Աստծո կամոք,այս ճանապարհը շարունակելու ենք մինչև վերջնական հաղթանակի հասնելը, որի առանցքը հզոր ու սիրելի Իրանն է»։
Ըստ Parstoday-ի հաղորդման, Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքյանը ևս պատասխան նամակում իր հատուկ շնորհակալությունն է հայտնել Սեյեդ Հասան Նասրալլահին և լուրջ աջակցություն՝ Դիմադրությանը։
Սեյեդ Հասան Նասրալլահին ուղղված Փեզեշքյանի նամակում նշվել են հետևյալ կետերը։
՛՛1. Սիոնիստական անօրինական ռեժիմի դեմ Իրանի մշտական աջակցությունը տարածաշրջանի ժողովրդի Դիմադրությանը։
2. Դիմադրությանն ուղղված աջակցությունը՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության և նրա ղեկավարների սկզբունքային քաղաքականություն։
3. Դիմադրության շարժումների կողմից Սիոնիստական ռեժիմի ռազմատենչ և հանցավոր քաղաքականությանը դիմակայելու անհրաժեշտությունը։
4. Լիբանանի ժողովրդին երջանակություն և առաջընթաց մաղթելը։
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարին ուղղված Փեզեշքյանի նամակում ասվում է․
Հարգելի պարոն Սեյեդ Հասան Նասրալլահ
Լիբանանի Հեզբոլլահի հարգելի գլխավոր քարտուղար,
Բարև Ձեզ։ Մեծ շնորհակալությամբ ստացա Ձեր արժեքավոր և սիրալիր ուղերձը, իմ Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես աջակցել է տարածաշրջանի ժողովրդի Դիմադրությանն ընդդեմ Սիոնիստական անօրինական ռեժիմի: Դիմադրությանն աջակցելն արմատավորված է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնարար քաղաքականության մեջ, լուսահոգի Իմամ Խոմեյնիի իդեալներում և մեծարգո առաջնորդի ցուցումներում և այն ամենայն հզորությամբ շարունակվելու է։
Վստահ եմ, որ տարածաշրջանի Դիմադրության շարժումները թույլ չեն տա այս ռեժիմին շարունակել իր ռազմատենչ և հանցավոր քաղաքականությունը Պաղեստինի ճնշված ժողովրդի և տարածաշրջանի այլ ժողովուրդների դեմ։
Ես շնորհակալ եմ ձեր բարի աղոթքների համար և Ամենակարող Աստծուց ձեզ համար հայցում եմ ավելի մեծ պատիվ ու պարծանք, Լիբանանի ժողովրդի համար երջանկություն և առաջընթաց և Դիմադրության հերոս մոջահեդների համար աստվածային աջակցություն։
Մասուդ Փեզեշքյան
Իրանի նորընտիր նախագահ՛՛: