«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր ռազմական ուժերը չի տեղակայի Ուկրաինայում

28/01/2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքն իր ռազմական ուժերը չի տեղակայի Ուկրաինայում։ Այս մասին նա հայտարարել է համաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանը «ավելի շատ ՆԱՏՕ-ի ուժեր կստանա իր սահմաններին», եթե ուժ կիրառի Ուկրաինայի դեմ։

Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել իր տարածքը և երկրների ինքնիշխանությունը, սակայն Դաշինքում զենքի մատակարարման հարցում տարաձայնություններ կան։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը առցանց միջոցառման ժամանակ հայտարարել էր, որ դաշինքը չգիտի Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի մտադրությունների մասին և որոշում կկայացնի՝ ելնելով իրավիճակի զարգացումից։

Նա ընդգծել է, որ դաշինքը մշտապես գնահատում է իրավիճակը և շարունակում է լավագույն լուծումը համարել դիվանագիտությունը։