«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քրիստիննե Գրիգորյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ

24/01/2023

Այսօր` հունվարի 24-ին, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կրկնել է նախորդ օրը ՀՀ Ազգային ժողով ներկայացված հրաժարականը։

Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հրաժարականի դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե Պաշտպանի կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում։ Առաջին դիմումը Ազգային ժողով է ներկայացվել սույն թվականի հունվարի 23-ին։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Պաշտպանը գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը, որը ներկայացվել է Ազգային ժողով, հասանելի է այստեղ՝ https://ombuds.am/…/788e66cfe59315e33f79d34163ef1667.pdf

Ամփոփ հաղորդման մեջ ներառել ոչ միայն Պաշտպանի գործունեության մասին տեղեկությունները, այլև հաստատության 2022թ.-ի Տարեկան հաղորդման մեջ ներկայացվելիք վերլուծություններն ու առաջարկությունները։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ