«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Անմարդկային, հակաքրիստոնեական քայլ է, անգամ թշնամին նման բան չէր անի. բժիշկ Մանրիկյանը՝ նկուղում պահվող զինծառայողների դիակների մասին

17/06/2021

Medmedia.am-ը կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի, պատվաստանյութերի, պատերազմից հետո ստեղծված քաոսային իրավիճակի ու մարմինների նույնականացման գործընթացի մասին զրուցել է  Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, բժիշկ Միքայել Մանրիկյանի հետ։

«Անմարդկային, հակաքրիստոնեական քայլ է, անգամ թշնամին նման բան չէր անի, ինչ արեցին այս ապիկարները, նրանց արդարացում չկա, այս ամենը գործող իշխանության փնթի, ոլորտին չտիրապետելու հետևանք է»,-նշել է մեր զրուցակիցը ու հավելել, որ առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատման շքերթ պետք է լիներ։

«Ինչու՞ ծնողը ԴՆԹ-ի ենթարկված երեխայի մարմինը կամ մասունքը չի վերցնում, մարդկանց մոտ  թերհավատություն կա, տեսնում ենք ոչ համակարգված աշխատանք, ի՞նչ է նշանակում՝ պատերազմից 7-8 ամիս անց դեռ սառնարաններ չկան կառուցված։ Պետական ռեսուրս դնելով, մեկ ամսվա ընթացքում հնարավոր էր սառնարանային համակարգ ստեղծել ու տղաների մարմինները պատշաճ պայմաններում պահել։

Մանրամասները՝ տեսանյութում