«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


«Երևանի մանկան տան» աշխատակիցները մեղադրվում են երեխաներին խոշտանգելու, ծեծելու, անարգելու համար

29/11/2020

Սեպտեմբերի 22-ին ոստիկանությունը հաղորդում տարածեց այն մասին, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկել սաներին` նրանց խոշտանգել, ծեծել ու անարգել են: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) մեղադրանք է առաջադրվել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի աշխատակցուհիներից երեքին: