«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եթե բացահայտվի, թե Հադրութը ինչպես են հանձնել, դրանից հետո կբացահանտեն Շուշիի դեպքերը, Զանգելանի, Ջաբրայիլի դեպքերը, դա շղթայական է լինելու․ Արթուր Այվազյան

16/01/2021

ArmDaily.am-ը զրուցել է Արթուր Այվազյանի հետ, ով վստահեցնում է, որ Հադրութում տեղի է ունեցել դավաճանություն ու այն դավաճանության արդյունքում է հանձնվել։

-Պարոն Այվազյան, Դուք հայտարարել եք, որ Հադրութում տեղի է ունեցել դավաճանություն անգամ անուններ եք հնչեցնում՝ Դավիթ Մանուկյան, Արթուր Աղաբեկյան։ Ինչո՞ւմն է կայանում նրանց դավաճանությունը։

—Երբ զինվորականն իր ծառայողական պարտականությունը չի կատարում ու դրա արդյունքում նման հետևրանքներ ենք ունենում, դա ունենանում է երկու պատճառ, կամ միտումնավոր չեն կատարում կամ չգիտեն, որ պետք է դա կատարեն, իսկ չիմացողը գեներալ չի լինում, պաշտպանության փոխնախարար չի լինում։ Դավաճանությունը դրանում է կայանում, այն ինչ մենք կորցրել ենք՝ միտումնավոր այն գործիքակազմի հետևանքն է, որ իրենք կիրառել են։

—Ի՞նչ գործիքակազմի մասին է խոսքը, նահանջի հրամանի՞։

—Բացի նահանջի հրամանը՝ հավելյալ ուժեր չտրամադրելու, օպերացիաների իրականացմանը խոչընդոտելու, բազմաթիվ ռազմավարական նշանակության գործողությունների կատարման կամ չկատարման մասին է խոսքը։ Արդեն ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցված, որի շրջանակներում ինձ հարցաքննել են որպես վկա։ Ի դեպ՝ քրեական գործն հարուցված է բավական աբսուրդ հատկանիշով՝ պատերազմական գործողությունների ժամանակ պարտականությունների թերի կատարում կամ չկատարում հոդվածով, մինչդեռ պետք է հարուցված լիներ պետական դավաճանության հոդվածով։ Չի կարող պաշտպանության փոխնախարար մարդը, գեներալ մարդը չիմանալ, որ տվյալ պահին այս միջոցառումը պետք է իրականացվի, սա պետք է արվի, նա պետք է արվի։ Չի կարող պատերազմական վիճակում հետախուզադիվերսիոն խմբերին զինաթափել ուղակել Երևան։ Ինձ ու իմ ստորաբաժանումը զինաթափել՝ ուղարկել են Երևանի կայազոր, այն ժամանակ, երբ այդպիսի կարևոր մարտեր էին ընթանում ու մենք կարող էինք հարձակման անցնել կամ ինչ-որ այլ խնդիր լուծել ճակատում։ Ուզում եմ շեշտել, որ ողջ պատմությունը սկսվեց նրանից, որ Վահան Բադասյանը վիրավորվեց։ Եթե նա չվիրավորվեր՝ այսօր Հադրութը մերն էր լինելու, այդ ուղղությամբ էլ կտեսնեիք ՝ ինչ ճեղքում կլիներ։

—Այսինքն, վստահ ե՞ք, որ կա դավաճանություն ու ինչ արել են՝ հանցավոր միտումնավորությամբ են արել։

— Արդեն չեմ կասկածում, համոզված եմ, որ միտումնավոր դավաճանություն էր, պատերազմի ժամանակ կասկածներ ունեի՝ հիմա ավելի քան համոզված եմ։

— Ասացիք, որ ԱԱԾ-ում Քրեական գործ է հարուցված, մեղադրյալներ կա՞ն։

— Ամենայն հավանականությամբ՝ դա դեռ նախաքննական գաղտնիք է, անկեղծ ասած, ես չեմ հետաքրքրվել։ Եթե բացահայտվի, թե Հադրութը ինչպես են հանձնել, դրանից հետո կբացահանտեն Շուշիի դեպքերը, Զանգելանի, Ջաբրայիլի դեպքերը, դա շղթայական է լինելու։ Ես այսօր պատրաստ չեմ նայելու 5000-ից ավելի երեխեքի դիակների, տարածքային զիջումներին, ես մինչև վերջ պայքարելու եմ, որ գոնե մի դեպք բացահայտվի։ Գոնե մեկ դեպք բացեք ու կտեսնեք, թե սրա տակ ինչ կա։

— Կարծում եք այս իշխանության օրոք կբացահայտվի՞։

— Ես ինչպես կարող եմ հավատալ այսօրվա արդարադատությանը, երբ 3 ամիս է գոռում եմ ասուլիսներ եմ տալիս, խոսում եմ, 3 ամիս անց՝ նոր միայն ինձ կանչում են ԱԱԾ, բա եթե ուզում էին բացվի՝ հենց առաջին օրը պիտի կանչեին, ինձ պիտի չթողնեին, որ ես քնեմ, պետության կորստի, հայրենիքի դավաճանության մասին է խոսքը, հասկանո՞ւմ եք, երեք ամիս է՝ ես շաբաթական մի քանի անգամ ուղիղ եթերներ եմ մտնում, հարցազրույցներ եմ տալիս, իսկ ինձ նոր են կանչում որպես վկա հարցաքննության։ Ի՞նչ վկա՝ մենք ազգովի տուժող ենք, պետություն ենք կորցրել, այսքան երեխա ենք կորցրել, բանական այս վիճակի է հասել, ո՞վ պետք է սրա պատասխանը տա, մեկը կա՞, որ սրա պատասխանը տա։ Մի հատ ռազմագերի չեն կարողանում բերեն էսօր։

— Հնարավո՞ր է ասել, թե Ձեր ասած դավաճանության արդյունքում, ձեր թվարկած գործողություններն անելու կամ չանելու արդյունքում մասնավորապես Հադրութում քանի զոհ ու ռազմագերի ենք ունեցել։

— Իհարկե, ունեմ տվյալներ, բայց դա հիմա ռազմական գաղտնիք է ու դրա մասին հիմա չեմ խոսի։ Դուք էլ լավ գիտեք, թե որքան զոհեր, վիրավորներ ու գերիներ ունենք։ Ես հետախուզության պետն եմ եղել, պատկերացրեք, թե որքան բան կիմանամ։ Ու ես ասում եմ, որ ձեռքս գազից չեմ հանելու, իրենք պետք է բացեն այդ գործը, պետք է բացահայտվի, թե իմ հայրենիքի կուրստը ինչպես է եղել։

— Վերջերս Ձեր վիրավոր գլխով լուսանկարներն են տարածում ու Դուք դա որպես ձեզ ուղղված սպառնալիք եք ընկալել, ով է Ձեզ սպառնում։

— Եթե իրենք կարողանան իմ կյանքը խլել, մեկ ժամ էլ չեն հապաղի, էսօր ադրբեջանցիներն ու թուրքերը և գլխագին են նշանակել, և հետախուզում հայտարարել իմ նկատմամբ, Աստված իմ կյանքը պահում է, պատերազմի ժամանակ չզոհվեցինք, պադեզդների դիմա՞ց մեզ պետք է խփեն, թող փորձեն։