«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զոհվածների ընտանիքում այս տարի 20 երեխա է ծնվել, 31 մայր էլ հղի է. Նունե Փաշայան

20/07/2022

Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում այս տարվա առաջին  6 ամիսներին 44 երեխա է ծնվել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

«Վերջին 6 ամսվա ընթացքում արձանագրվել է 104 նոր հղիություն։ Տարեցտարի ծրագրի արդյունքները բարելավում են` եթե նախորդ տարի սպասարկել ենք 917 շահառուի, ապա այս տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ 577 շահառուի ենք սպասարկել»,–ասաց Փաշայանը։

Փաշայանը նշեց` եթե զույգը դառնում է շահառու, ապա բոլոր ծախսերը պետպատվերի հաշվին են արվում։ 

Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, զինծառայողները կամ նրանց հավասարեցված անձինք և 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների ծնողները։ Ծրագրից կարող են օգտվել նաև 44-օրյա պատերազմից հետո շփման գծում զոհվածների ծնողները։