«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ Էրդողանը չի հեռացել իշխանությունից․ Foreign Policy

02/12/2020

Թուրքիայի տնտեսությունը չի վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հեռացել իշխանությունից, ամերիկյան Foreign Policy պարբերականի համար հոդվածում գրում է Շլոմո Ռոյթեր Ջեսները։

Ջեսների խոսքով՝ այս տարի մեծ անկում գրանցած Թուրքիայի տնտեսությանը վերականգնման համար շատ ավելին կպահանջվի, քան տնտեսական բարեփոխումների փաթեթը կամ տնտեսության ոլորտում կադրերի փոփոխությունները։

«Էրդողանի քաղաքականությունը շարունակաբար ցույց է տվել տնտեսական մանիպուլյացիաներ, վերջինիս քաղաքականությունը քննադատող լրագրողների զանգվածային ձերբակալություններ և պետական ծառայությունից, ակադեմիական շրջանակներից ու արդարադատության համակարգից այսպես կոչված այլախոհների զտում»,-գրել է վերլուծաբանը։

Ջեսների կարծիքով՝ Թուրքիայի տնտեսությունը նորմալ հուն վերադարձնելու ճանապարհը երկար կլինի, կպահանջի հետևողական, ոչ բռնատիրական տնտեսական քաղաքականություն, ինչը Էրդողանն այդպես էլ չի կարողացել իրագործել։

«Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքական արկածախնդրությունը, հատկապես՝ Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ Անկարայի գործողությունները խարխլեցին  իր առաջատար առևտրային գործընկերոջ՝ Եվրամիության հետ հարաբերությունները, նույնպես պետք է սանձազերծվի», -ընդգծում է վերլուծաբանը։
 

tert.am