
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. ԱԳՆ
30/09/2022
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին Ժնևում, այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Չնայած Բաքվի սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, թե Երևանը փորձում է խուսափել բանակցություններից, անհիմն են։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։
Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- ասել է նա։
Ըստ խոսնակի՝ Երևանը կառուցողական վերաբերմունք ունի, ցանկանում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում եւ նույնն է ակնկալում Ադրբեջանից։