«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին լուրն իրականությանը չի համապատասխանում

11/05/2021

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ օրեր առաջ սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին, իրականությանը չի համապատասխանում։
Դեսպանությունը ստացել է Նիդերլանդների իրավապահ մարմինների պաշտոնական պատասխանը, ըստ որի՝ Աննա Հակոբյան անունով անձի նկատմամբ որևիցե ոտնձգության դեպք չի գրանցվել, ուստի, նման միջադեպ տեղի չի ունեցել։ Ավելի վաղ Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Լրատվամիջոցները հրապարակում էին արել ֆեյսբուքյան մի գրառման հիման վրա:
Հայտնվում էր, որ Նիդերլանդներում երեք ադրբեջանցի թուրքերի կողմից դանակահարվել է հայ իրավաբան Աննա Հակոբյանը։ Օգտատիրոջ գրառումն ավելի ուշ հեռացվել էր: