
Արդարացված որոշում է. Հրաչյա Հակոբյանը՝ Թուրքիա փրկարարներ ուղարկելու մասին
08/02/2023
Միշտ կարող են քննադատություններ հնչել, բայց կարծում եմ՝ արդարացված որոշում է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Մարդասիրական քայլ է, մենք գնում ենք մարդկանց օգնելու»,-ասաց նա:
Նշենք, որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը Թուրքիա ուղարկել է 27, իսկ Սիրիա 29 փրկարար։