
«Երկու էթնիկ ադրբեջանցու մահը որևէ կերպ պատճառ չէր կարող դառնալ, որպեսզի Բաքվի բարբարոսական վարչախումբն այսքան սրեր Ռուսաստանի հետ հարաբերությունները». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
«Որևէ մեկի համար, կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը թքած ունի ոչ միայն մի քանի, այլ նաև հազարավոր էթնիկ ադրբեջանցիների կյանքի և առողջության վրա։ Ուստի, Եկատերինբուրգում հանցավոր խմբավորման ներկայացուցիչ երկու էթնիկ ադրբեջանցու մահը որևէ կերպ պատճառ չէր կարող դառնալ, որպեսզի Բաքվի բարբարոսական վարչախումբն այսքան սրեր Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Դատելով առկա տեղեկատվությունից՝ նշված խմբավորումը ոչ միայն սերտ կապեր է պահպանել այդ վարչախմբի հետ, այլ նաև եղել է արհեստածին Ադրբեջանի պարագլխի՝ Ռուսաստանի այդ տարածաշրջանում կարևոր գործիքներից մեկը՝ օգտագործվելով Բաքվի քաղաքական, լոբբիստական, տնտեսական և հանցագործ շահերն առաջ մղելու նպատակով։