«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքական «Trabzonspor» ակումբը Սպերցյանի համար առաջարկել է 10 մլն եվրո

14/02/2025

Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Trabzonspor» ֆուտբոլային ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Այդ նպատակով 2024-ի հունվարին թուրքական  ակումբը համապատասխան առաջարկ է արել  ռուսական ակումբին։

Ըստ թուրքական աղբյուրի՝ «Կրասնոդարը» տվել է համաձայանություն, սակայն տրանսֆերը չի կայացել հայկական կողմի միջամտության պատճառով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը դեմ են հանդես եկել հայ ֆուտբոլիստի թուրքական ակումբ տեղափոխվելուն։

Թուրքական աղբյուրը դա համարել է քաղաքական պատճառներից բխած հետևանք։ Նշվում է, որ թուրքական ակումբը Սպերցյանին իր շարքերում տեսնելու համար պատարստ է եղել վճարել 10 մլն եվրո։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբը ցանկանում էր մեկ այլ հայ խաղացողի՝ Արսեն Զախարյանին տեսնել իր շարքերում, սակայն տրանսֆերը չէր կայացել։

Աղբյուր`    fotospor.com

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button