«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծրագրեր կան, որոնք մոտենում են ավարտական փուլին. Գեղարքունիքի մարզպետարան

31/10/2020

Գեղարքունիքի մարզի համայնքներում 2020 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ընթացքի մեջ է գտնվում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն 61 ծրագիր։

Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն,  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական աշխատանքներ են ընթանում Զոլաքար, Լիճք, Մադինա, Երանոս, Սարուխան, Աստղաձոր, Շողակաթ, Վերին Գետաշեն, Վարդենիկ, Գեղհովիտ, Կարմիրգյուղ, Ծովինար, Գանձակ, Ծաղկունք, Ծովագյուղ, Լանջաղբյուր, Գավառ, Զովաբեր, Խաչաղբյուր, Լճավան, Ծովասար, Վարսեր, Ծովակ, Ծակքար, Ճամբարակ, Գեղամասար, Գեղարքունիք, Մեծ Մասրիկ, Ներքին Գետաշեն, Մարտունի, Նորատուս, Սեւան, Վարդենիս, Վարդաձոր, Լուսակունք, Ակունք, Ձորագյուղ, եւ Չկալովկա համայնքներում։

«Գավառ քաղաքում ընթացքի մեջ է 4, Շողակաթում՝ 5, Ճամբարակում, Ներքին Գետաշենում, Ծովինարում, Գեղամասարում 3-ական, Լուսակունքում, Ծակքարում, Վարդաձորում, Զոլաքարում, Աստղաձորում, Գանձակում և  Վարդենիկում 2-ական, մնացած համայնքներում՝ 1-ական ծրագրեր։ Կառուցվում կամ հիմնանորոգվում են ճանապարհներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, ոռոգման եւ խմելու ջրատարներ, լուսավորության ցանցեր։

Ծրագրեր կան, որոնք մոտենում են ավարտական փուլին, որոշ ծրագրեր կատարված են 50-90 տոկոսի սահմաններում, իսկ որոշ ծրագրեր էլ դեռեւս կատարած են 10-20 տոկոսի չափով։

Շինարարական աշխատանքները ծրագրված է ավարտել մինչև տարեվերջ։ Ընթացքում գտնվող ծրագրերի պայմանագրային ընդհանուր արժեքը կազմում է  մոտ 2 միլիարդ 758 միլիոն 300 հազար դրամ։

Հոկտեմբերի 30-ի դրությամբ մարզի համայնքներում ավարտվել է սուբվենցիոն 44 ծրագիր»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը։

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան