«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերընտրված գլխավոր տնօրենի հետ

26/05/2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերընտրված գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:

Կողմերը քննարկել են այն հարցերի շրջանակը, որով պետք է աշխատեն` ի օգուտ բնակչության առողջության բարելավման:

ՀՀ առողջապահության նախարարը նշել է վերջին տարիներին ձեռնարկած բարեփոխումները` առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթաց, առողջության առաջնային պահպանման օղակի զարգացում, առողջ ապրելակերպի խրախուսում և խթանում, որոնք միտված են առողջության բարելավմանն ու պահպանմանը, ինչպես նաև համակարգի զարգացմանը:

<<Հատկանշական է, որ մեր առաջնահերթություններն ամբողջովին համընկնում են ու համարժեք են միջազգային, մասնավորապես` զագացած երկրների միտումներին: Դոկտոր Թեդրոսին սիրով հրավիրել եմ Հայաստան` մասնակցելու Երևանում հոկտեմբերի անցկացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը:

 Հանդիպման ժամանակ անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդների դարավոր հարաբերություններին, ովքեր ունեն շատ ընդհանրություններ: Դոկտոր Թեդրոսի հետ հատկանշել ենք, թե ինչքան խորն է մեր ժողովուրդների միջև պատմական անցյալը>>,-նշել է Անահիտ Ավանեսյանը։