«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բելառուս․ Ընդդիմության հանրահավաքի համար բոլոր հրապարակները կամ զբաղված են, կամ նորոգվում են

07/08/2020

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան BBC-ին հայտնել է, որ իր շտաբը հրաժարվում է օգոստոսի 7-ին և 8-ին նախատեսված բոլոր զանգվածային նախընտրական միջոցառումներից, քանի որ բոլոր հրապարակները, այդ թվում՝ նաև Մինսկում, զբաղված են․ այնտեղ կամ իշխանությունների կազմակերպած ինչ-որ միջոցառումներ են, կամ նորոգման աշխատանքներ են սկսվել։

Օգոստոսի 6-ին նույնպես Տիխանովսկայայի նախընտրական միջոցառումները խափանվել են։ Մասնավորապես՝ նա պատրաստվում էր հանրահավաք անցկացնել Մինսկի Բարեկամության հրապարակում, բայց քաղաքային իշխանությունները մերժել են նրան՝ ասելով, որ այնտեղ տոնակատարություն է նախատեսված Երկաթուղային զորքերի օրվա առթիվ։ Ընդ որում՝ Բելառուսում հատուկ երկաթուղային զորքեր չկան․ դեռ 2006 թ․ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ ուժերը միավորել է տրանսպորտային զորքերի մեջ։