«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախցիներին կօգնենք Արցախում. Բաթոյան

28/09/2020

Մենք մշտական կապի մեջ ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի աջակցությունը հասցեական կազմակերպենք: Այս պահին գնահատվում են սոցիալական կարիքները, որոնք պետք կլինի բավարարել, որպեսզի արցախցիներին օգնենք Արցախում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 

 

«Խնդրում եմ մտածել այս ուղղությամբ և քայլերը ձեռնարկել այս սկզբունքով: Հետևեք պաշտոնական հաղորդագրություններին. եթե աջակցության անհրաժեշտություն լինի, կտեղեկացնենք»,- գրել է նախարարը: