«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայփոստը գործարկել է ներհանրապետական նոր «Սպրինտ» ծառայություն

10/05/2021

Հայփոստ ՓԲԸ-ն գործարկել է մինչև 2 կգ ապրանքային ներդրանքով առաքանիների ներհանրապետական առաքման նոր «Սպրինտ» ծառայություն, որով նախատեսվում է առաքումն իրականացնել 2 օրվա ընթացքում:
Հայփոստ ընկերությունը, հաճախորդների համար հարմարավետ և վստահելի պայմաններ ստեղծելու նպատակով, յուրաքանչյուր առաքանու համար գեներացնում է ունիկալ գծանիշ կոդ, որը հաճախորդներին հնարավորություն կտա առցանց հետևել առաքանու հանձնման գործընթացին:
«Սպրինտ» ծառայության շրջանակում Հայփոստի հաճախորդներն առաքանու հասցեագրված փոստային բաժանմունք առաքվելու վերաբերյալ կստանան ծանուցում SMS հաղորդագրության միջոցով:
Ինչպես նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Հայփոստ ընկերությունը նպատակ ունի  սկիզբ դնել փոստային ծառայություների  մատուցման   նոր մշակույթի ձևավորմանը, որի կարևորագույն քայլերից մեկը մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է: «Սպրինտ» ծառայությունը հնարավորություն կտա ավելի արագ, հարմարավետ իրականացնել առաքումը և բարձր որակի ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին»:
«Սպրինտ» ծառայության սակագներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ՝ https://www.haypost.am/hy/1617710767 
Հայփոստ ՓԲԸ