«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել. ԱՄՆ Պետդեպի խոսնակը՝ հայ ռազմագերիների սպանության տեսանյութի մասին

03/10/2022

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն իր թվիթերյան էջում գրել է, որ Վաշինգտոնը խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից, ըստ որոնց՝ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին:

«Կոչ ենք անում լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել: Ցանկացած վայրագության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-գրել է նա:

Ավելի վաղ ադրբեջանական տելեգրամ ալիքներում հրապարակվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։