«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն թույլ չի տա Ուկրաինային սպառել սպառազինության ու ռազմական տեխնիկայի պակասը

17/05/2022

Եվրամիությունը թույլ չի տա Ուկրաինային սպառել սպառազինությունը և ռազմական տեխնիկան Դոնբասում ռազմական գործողությունների կրիտիկական պահին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Այժմ պատերազմը կրիտիկական փուլում է, մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի ռազմական տեխնիկան ու սպառազինությունը սպառվի»,- ասել է նա։

Դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ շարունակելու նույն ինտենսիվությամբ անխափան զենք մատակարարել Ուկրաինային։

ԵՄ քաղաքացիական խորհրդատվական առաքելությունը վերադարձել է Կիև՝ աջակցելու սահմանային հսկողությանը և ռազմական հանցագործությունների հետաքննությանը, ասել է Բորելը: «Մեր խորհրդատվական առաքելությունն այսօր վերադարձել է Կիև: Այն կօգնի Ուկրաինայի իշխանություններին քաղաքացիական գործունեության միջոցով սահմանային հսկողության և ռազմական հանցագործությունների հետաքննության հարցերում», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Բորելի խոսքերը: