«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հրթիռով Բեյրութի նավահանգստի խոցումը պատկերող տեսանյութերը կեղծ են

08/08/2020

 Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունից րոպեներ անց մի քանի ռակուրսից նկարված բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել, որոնցից ոչ մեկում չի երևում` ինչպես է որևէ զինատեսակ պայթեցնում նավահանգիստը։ Ըստ այդմ` ավելի ուշ հայտնցած յուրաքանչյուր այլ տեսանյութի, որում երևում են հնարավոր հրթիռներ, պետք է կասկածանքով վերաբերվել։ Այս դեպքում պարզ է, որ մարդիկ տեսանյութեր են կեղծել` ուկնդիրներին մանիպուլացնելու և մոլորեցնելու նպատակով, գրում է Bellingcat-ը։

Լայն տարածում ունեն կեղծ տեսանյութերը, որտեղ իբրև թե երևում են` ինչպես է հրթիռը հարվածում նավահանգստին։ Այդ հրթիռները համ վիդեոխմբագրման միջոցով ավելացված ֆեյքեր են, կամ ուղղակի թռչուններ են։