«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը բավականաչափ ուրան ունի մի քանի ատոմային ռումբեր ստեղծելու համար. Reuters

20/11/2023

Իրանը մեծացրել է հարստացված ուրանի իր պաշարները  մինչև 60% . Սեպտեմբերի 5-ի վերջին զեկույցից հետո այս ծավալն աճել է 6,7 կգ-ով և կազմել 128,3 կգ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Reuters-ը նշել է. «Իրանի շարունակական առաջընթացը հարստացման գործում, սակայն ՄԱԳԱՏԷ-ի հետ չհամագործակցելը մարտահրավեր է ինչպես գործակալությանը, այնպես էլ արևմտյան երկրներին, որոնք բազմիցս կոչ են արել Իրանին փոխել ուղղությունը»: Հաղորդվում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրան ունի ավելի շատ միջուկային ռումբեր ստեղծելու համար, թեև հերքում է, որ նման զենք է փնտրում:

Ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Իրանը բավականաչափ ուրան ունի զենքի համար նախատեսված երեք ատոմային ռումբ ստեղծելու համար:

Միևնույն ժամանակ. «Չնայած ԱՄՆ-ը և եվրոպացի դաշնակիցները նախկինում սպառնացել են ընդունել ևս մեկ բանաձև Իրանի դեմ, դիվանագետներն ասում են, որ դա այս անգամ տեղի չի ունենա: Պատճառների թվում է Իրանի հետ դիվանագիտական ​​էսկալացիայից խուսափելու փորձը, մինչդեռ ուշադրությունը կենտրոնացած է Գազայում Համասի հետ Իսրայելի հակամարտության վրա»:

Թարգմանությունը՝  generalnews.am