«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող Etihad Airways-ը կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Իսրայել հաջորդ գարնանը

16/11/2020

ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող Etihad Airways-ը կսկսի ամենօրյա թռիչքներ իրականացնել դեպի Թել Ավիվ հաջորդ գարնանը, ինչը կխորացնի ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ կապը այն բանից հետո, երբ երկու երկրները պայմանավորվեցին հարաբերությունների կարգավորման մասին, հաղորդում է AP-ը, փոխանցում է News.am-ը:

ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիի եւ Թել Ավիվի միջեւ ուղիղ չվերթները կսկսվեն մարտի 28-ից, ինչը ԱՄԷ-ի բնակիչներին թույլ կտա իրենց համար բացահայտել Իսրայելի պատմական վայրերը, լողափերը, ռեստորաններն ու գիշերային ակումբները: Տոմսերը հասանելի են Etihad-ի կայքում:

Ավելի վաղ flydubai լոուքոստերը հայտնել է, որ այս ամսվա վերջին ուղիղ չվերթներ կսկսի Դուբայի եւ Թել Ավիվի միջեւ: