«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամենապահպանողական քաղաքականությունը ես վարել եմ ՊՆ ոլորտում. վարչապետ

23/02/2021

Ամենապահպանողական քաղաքականությունը ես վարել եմ ՊՆ ոլորտում: Այս մասին այսօր Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Պն եմ նշանակել մի մարդու, ով մերժվածի օրոք ՊՆ առաջին տեղակալ է եղել, միակ մարդն է եղել, ով մերժվախի կառավարությոնում ունեցել է նախարարի կարգավիչակ, իմ կառավարությունում նույնպես ունեցել է նախարարի կարգավիճակ, որովհետև ես կարծում էի, ո այսպիսի ռազմաքաղաքական իրավիճակում որ մենք ունենք, բանակում հեղափոխական միջամտություններ անելը կարող է նեգատիօվ հետևանքների բերել:

Ես նկատի ունեմ,որ այն բանակը, որ եմքն ունեցել են 2020-ին, նույնն է, որ ունեցել ենք 2018ին՝ այն տարբերուոյամբ, որ այստեղ բարձրացվել են սպակայան կազմի ու շարքային կազմի աշխատավարձերը, ռազմական ծախսերը 20 և ավելի տոկոսով մեկ տարում աճել են, և մենք լուծել ենք բազմաթիվ հարցեր՝ կսսխա կենցաղայինից՝ վարտիքից սկածա մինչև սնունդ, սպառազինությունև այլն: Իմ կանխավարկածը՝ ԶՈւ գործունեության, եղել է այն, որ այդտեղ քաղաքական ու հեղփոխական միջամտություններ պիտի չլինեն՛,--հավելեց նա:

Փաշինյանն ասաց նաև, որ սպառազինության պլանն ու գնումների պլանն իր օրոք չեն փոխվել: