«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգվածային ծեծկռտուք թուրքական ֆոտբոլային ակումբների հանդիպման ժամանակ

28/11/2022

Թուրքիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի շրջանակներում կայացած «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած հանդիպման ժամանակ  ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել: 

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղի 19-րդ րոպեին «Ալթայի» երկրպագուները ճայտրուկներ են նետել «Գեզթեփեի» երկրպագուների ուղղությամբ, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Դրանից հետո սկսվել է ծեծկռտուք երկու ակումբների երկրպագուների միջև: Մրցավարը որոշում է կայացրել դադարեցնել խաղը, որպեսզի տուժածներին բուժօգնություն տրամադրվի: 

Այդ ընթացքում «Գեզթեփեի» երկրպագուներից մեկը  մտել է խաղադաշտ, պոկել անկյունային դրոշակի ձողը և դրանով հարվածել «Ալթայի» դարպասապահ Օզան Օզենչի գլխին, ինչի հետևանքով վերջինս վնասված է ստացել: 

Մրցավարների խումբը որոշում է կայացրել դադարեցնել  և հետաձգել հանդիպումը։

Դեպքի առնչությամբ 21 հոգի բերման է ենթարկվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հետագայում բախումներն արդեն շարունակվել են մարզադաշտից դուրս՝ փողոցներում: Բախումների ու ծեծկռտուքի տեսանյութերը մեծ արձագանք են գտել սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում: