«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել

21/11/2025

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ օրերս դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար:

Ինչպես հայտնեցին Քննչական կոմիտեից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ խուլիգանության հատկանիշներով: 

2-րդ անձը Սպարտակ Ղուկասյանն է: Վերջինիս նկատմամբ ևս հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն արարաքի՝ դատարանում թույլ տրված արտահայտությունների համար: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ձերբակալվել է, ներկայացվել է կալանքի միջնորդություն:

Հոր և որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել  Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):