«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը հստակ տվյալներ ունի Ղարաբաղյան հակամարտության գոտում գրոհայինների մասին. Նարիշկին

06/11/2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողություններին Սիրիայից գրոհայինների մասնակցության մասին հստակ տվյալներ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ստացել է այդ թվում Մերձավոր ու Միջին Արևելքի գործընկեր հատուկ ծառայություններից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նարիշկինն ընդգծել է, որ հստակ տվյալներ կան Ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից, առաջին հերթին՝ Սիրիայից, ահաբեկիչների ներկայության մասին:

«Այդ տվյալները մենք ստացել ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից, մեր տարբեր գործընկերներից, Մերձավոր Արևելքի ու Միջինի Արևելքի գործընկեր հատուկ ծառայություններից»,-ասել է նա:

Փոխանցում է Analitik.am-ը: